Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գեղամ Ստեփանյան
A A
Հասարակություն

Արցախի ՄԻՊ աջակցությամբ քաղաքացու նկատմամբ սահմանվել է զինվորական կենսաթոշակ

Քաղաքացին դիմելով Պաշտպանին` հայտնել է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին ներկայանալով զինկոմիսարիատի կանչով զբաղեցրել է շարքային զինվորական կոչումով հաստիք և պատերազմի ժամանակ ստացել բեկորային վնասվածք, ինչի հետևանքով նրա նկատմամբ սահմանվել է 3-րդ կարգի հաշմանդամություն:Հայտնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
 
Սակայն պետական լիազոր մարմնի կողմից մերժվել է քաղաքացու նկատմամբ սահմանել զինվորական կենսաթոշակ` պատճառաբանելով, որ քաղաքացին վիրավորում ստանալու պահին չի հանդիսացել զինծառայող:
 
Վերոգրյալի կապակցությամբ Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրությունների և պարզաբանումների հիման վրա՝ ԱՀ Պաշտպանության բանակի հետ գրագրության և համագործակցության արդյունքում հաստատվել է, որ նշված հաստիքը պատերազմական ժամանակաշրջանում հանդիսացել է շարքային զինվորական կոչումով հաստիք:
 
Արդյունքում՝ Պաշտպանի միջամտությամբ քաղաքացու նկատմամբ սահմանվել է հաշմանդամության զինվորական կենսաթոշակ: