Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Գյումրեցիները շտապել են դուրս գալ բնակարաններից` երկրաշարժից հետո (տեսանյութ)

Գյումրիում հատկապես բազահարկ շենքերի բնակիչները շտապել են դուրս գալ տներից: «Շիրակ Կնետրոն», ՀԿ ղեկավար Վահան Թումասյանը լուսանկարներ ու տեսանյութ է տեղադրել ֆեյսբուքյան իր էջում։

 ԱԻՆ-ը պաշտոնապես հայտնել է, որ այսօր` փետրվարի 13-ին` տեղական ժամանակով ժամը 22:25 -ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ», - հայտնել է պաշտոնական գերատեսչությունը: