Բացել լրահոսը Փակել լրահոսը
safe_image
A A
Մարզեր

Ալավերդու բազմաբնակարան շենքերում խմելու ջուրն այսօր դեղին կամ ժանգագույն է եղել

«Անկյուն+3» ՀԸ-ն հայտնում է, որ Ալավերդու բազմաբնակարան շենքերում խմելու ջուրն այսօր դեղին կամ ժանգագույն է եղել։

«Մեր տեղեկություններով՝ փետրվարի 13-ի երկրաշարժի հետեւանքով ջրակուտակներում (կապտաժ) փլուզում է եղել, ինչն էլ խմելու ջրի աղտոտման պատճառ է դարձել։

Քաղաքացիներին խորհուրդ է տրվում ուշադիր լինել եւ զուտ խմելու նպատակով կամ առանց եռացնելու չօգտագործել ջուրը՝ մինչեւ մեխանիկական աղտոտվածությունը չվերանա»,- գրում է լրատվամիջոցը։