Բացել լրահոսը Փակել լրահոսը
274135702_1019192232013315_283374568377434608_n
A A
Հասարակություն

Այցելել ենք Շուշիից ու Հադրութից բռնի տեղահանվածներին․ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրառում է արել․
 
ՄԻԱՍԻՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱՐՑԱԽԻ ԹԻԿՈւՆՔԻՆ
 
Նախորդող 3 օրերին Արցախում էինք. Արցախյան շարժման 34-րդ տարվա խորհրդանշական օրեր:
 
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ այցելել ենք Թաղավարդ, Աղավնո, Կարմիր Շուկա և այլ համայնքներ, ադրբեջանական էթնիկ զտումների արդյունքում Շուշիից ու Հադրութից բռնի տեղահանվածներին։
 
Տեղի են ունեցել քննարկումներ պետական նախարար Արտակ Բեգլարյանի (Artak Beglaryan) հետ, ինչպես նաև ԱԺ-ում և այլն: