A
A
Դոնեցկի կրթական հաստատություններում դադարեցվել է ուսումնական գործընթացը
Աջակցիր «Ա1+»-ինԴոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության կրթության ու գիտության նախարարությունը կարգադրել է դադարեցնել ուսումնական գործընթացը բոլոր կրթական հաստատություններում: Այս մասին հայտնում է Րիա Նովոստին։
«Կապված հանրապետության ողջ տարածքում իրադրության կտրուկ սրման, կրթական ու գիտական հաստատությունների սովորողների, աշխատակիցների կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգի հետ, բոլոր կրթական ու գիտական հաստատություններում 2022 թվականի փետրվարի 19-ից դադարեցվում է ուսումնական գործընթացը մինչև համապատասխան կարգադրության հրապարակումը»,- ասվում է հայտարարության մեջ: