Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma (1)
A A
Սպորտ

«Ռոման» հրաշքով փրկվեց պարտությունից

Հռոմի «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարայնը, Իտալիայի Ա սերիայի 26-րդ տուրի «Վերոնայի» հետ տնային խաղում հրաշքով փրկվեց պարտությունից:

Առաջին կեսում հյուրերը երկու գոլ խփեցին և շոշափելի առավելություն ստացան: Սակայն, ընդմիջումից հետո դաշտի տերերը մեծ ջանքերի օգնությամբ կարողացան հավասարեցնել հաշիվը` 2:2: Փրկարար գոլը 84-րդ րոպեին խփեց Էդոարդո Բովեն:

«Ռոման» այս ոչ-ոքիից հետո վաստակեց 41 միավոր և մնաց 7-րդ տեղում: «Վերոնան» չորս միավոր քիչ ունի և այժմ զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:

Հավելենք, որ Հենրիխ Մխիթարյանը բաց թողեց խաղը, քանի որ չէր հայտավորվել հանդիպմանը: