Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+sambo (1)
A A
Սպորտ

Հայաստանում կանցկացվի սամբոյի աշխարհի առաջնություն

Սամբոյի միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանի համաձայն 2022 թվականի սեպտեմբերի 17-18-ը Հայաստանում կանցկացվի սամբոյի վետերանների աշխարհի առաջնություն։ Այդ մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Մրցումները կանցկացվեն 7 տարիքային խմբերում՝ 35-39, 40-44, 45-49, 50-54, 55-59, 60-65 և 65-ից բարձր։ Արդեն սկսվել է առաջնության մասնակցության նախնական գրանցման գործընթացը։

Սամբոյի վետերանների աշխարհի նախորդ առաջնությունը կայացել էր Կիպրոսում, որին մասնակցել էին 25 երկրների մոտ 400 վետերան սամբիստ։