Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik 21.02.
A A
Սպորտ

«Փյունիկը» հյուրընկալվելիս ջախջախեց չեմպիոնին

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի վերջին խաղում գործող չեմպիոն «Ալաշկերտը» «Ուրարտու» ակումբի մարզադպրոցի խաղադաշտում ընդունեց «Փյունիկին»։ Խաղն ավարտվեց հյուրերի խոշոր հաշվով հաղթանակով։

Առաջին խաղակեսի վերջին րոպեին հյուրերի նորեկ Սերժ Դեբլեն բացեց հաշիվը։ Ըմդմիջումից հետո, 52-րդ րոպեին Էմբալուն հավասարեցրեց հաշիվը։ Այնուհետև նույն Սերժ Դեբլեն մեկ րոպեում երկու գոլ խփեց և հեթ-տրիկ ձևակորպեց։ 65-րդ րոպեին փյունիկցիների լեգեոնական Գայիչը չորրորդ անգամ գրավեց տանտերերի դարպասը և գործնականում վճռեց խաղի ելքը։ խաղն այդպես էլ ավարտվեց՝ 1։4։

«Փյունիկն» այս հաղթանակից հետո վաստակեց 35 միավոր և ամրապնդվեց 2-րդ տեղում։ Սակայն, փյունիկցիները առայժ 8 միավորով ետ են մնում առաջատար «Արարատ-Արմենիայից»։

«Ալաշկերտն» առաջին պարտությունը կրեց նորանշանակ գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանի ղեկավարությամբ և այժմ 21 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը։

Կիգայի հաջորդ՝ 19-րդ տուրը կմեկնարկի փետրվարի 24-ին։