A
A
Դոլարի և ռուսական ռուբլու փոխարժեքները նվազել են․ ԿԲ-ն սահմանել է նոր փոխարժեքներ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ: Փետրվարի 21-ի տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 478.70 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.30 դրամով:
Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկի պաշտոնական կայքը։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 543.80 դրամ (նվազել է 0.82 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը՝ 652.66 դրամ (աճել է 0.17դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը՝ 6.22 դրամ (նվազել է 0.10 դրամով)։