Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+novak 22.02.
A A
Սպորտ

Պատրաստ եմ զոհաբերել մրցանակներս հանուն իմ տեսակետի. Նովակ Ջոկովիչ

Աշխարհի առաջին ռակետ նովակ Ջոկովիչը երկարատև ընդմիջումից հետո անցկացրել է իր առաջին պաշոտանական հանդիպումը 2022 թվականին: Սերբ թենիսիստը Դուբայի միջազգային մրցաշարի մեկնարկային խաղում 2:0 հաշվով հաղթել է իտալացի Լորենցո Մուզետիին:

 

Լրագրողների այն հարցին, որ իրեն կարող է թույլ չտան մասնակցել բազմաթիվ մրցաշարարերի, քանի որ կորոնավիրուսի պատվաստում չի անցել, անվանի թենիսիստն այսպես է պատասխանել.

 

«Ես պատրաստ եմ զոհաբերել իմ բոլոր «Սաղավարտներն» ու մրցանակները հանուն իմ տեսակետի: Ես դեմ չեմ պատվաստմանը, սակայն ես կողմ եմ ընտրության ազատությանը: Կարծում եմ, որ առաջիկայում կփոխվեն պահանջներն այդ հարցում: Ցանկանում եմ դեռ երկար ժամանակ խաղալ, սակայն իմ մարմինն ավելի կարևոր է, քան ցանկացած մրցանակ: Հետագայում հնարավոր է ես նույնպես պատվաստվեմ, քանի որ ինքս էլ եմ միջոցներ փնտրում այդ վարակի դեմն առնելու համար», - ասել է Նովակ Ջոկովիչը:

 

Հիշեցնենք, որ Ավտրալիայի կառավարությունը պատվաստված չլինելու պատճառով սերբ թենիսիստին թույլ չէր տվել մասնակցել երկրի բաց առաջնությանը: