Հայաստանի մարմնամարզիկները կմեկնեն Գերմանիա, ապա՝ Քաթար
Աջակցիր «Ա1+»-ինՍպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականը փետրվարի 24-27-ը կմասնակցի Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայանալիք «45th Turnier der Meister FIG Individual Apparatus World Cup Cottbus» աշխարհի գավաթների խաղարկությանը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը «Ա1+»-ի տեղեկացրեց, որ այդ մրցումներին կմասնակցեն հետևյալ մարզիկները՝ Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը, Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը։
Կոտբուսի մրցաշարից հետո մեր հավաքականը կմասնակցի նաև «14th FIG Artistic Gymnastics Apparatus World Cup Doha» աշխարհի գավաթի խաղարկությանը, որը տեղի կունենան Քաթարի Դոհա քաղաքում, մարտի 2-5-ը: Այստեղ հավաքականին կմիանան նաև Հարություն Մերդինյանը։