A
A
Կարեն Խաչանովը Դուբայում կհանդիպի առաջին ռակետի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Դուբայում ընթացող թենիսի միջազգային մրցաշարի մեկնարկային խաղում 2:1 հաշվով հաղթել է ավստրալացի Ալեքս Դե Մինաուրին` 6:3, 6:7, 7:5: Հանդիպումը տևել է 2 ժամ 47 րոպե: Հայ թենիսիստը կատարել է 10 էյս և 7 բրեյք:
Հաջորդ փուլում Կարեն Խաչանովը կհանդիպի աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ, որն այս տարի առաջին անգամ է մասնակցում մրցաշարի, քանի որ կորոնավիրուսի դեմ չպատվաստվելու համար նրան հանել էին Ավստրալիայի բաց առաջնությունից: Խաղը տեղի կունենա փետրվարի 23-ին: