Բացել լրահոսը Փակել լրահոսը
f6215e8c4112b5_6215e8c411300
A A
Հասարակություն

Մահացել է Էրդողանի անվտանգության գլխավոր պատասխանատուներից մեկը

Սենեգալում մահացել է Թուրքիայի նախագահականի պահպանության ծառայության հատուկ գործողությունների բաժնի ղեկավար Հայրեթթին Էրենը: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

Էրենը Սենեգալում էր գտնվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աֆրիկյան երկրներ կատարած այցերի շրջանակներում:

Հաղորդվում է, որ բարձրաստիճան ոստիկանն Էրդողանի մասնակցությամբ տեղի ունեցած Սենեգալի մարզադաշտի բացման արարողության ժամանակ հանկարծակի սրտի կաթված է ստացել: Էրենը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: 

Վերջինիս մարմինը Թուրքիա է տեղափոխվել Էրդողանին սպասարկող ինքնաթիռով, որով նա վերադարձել է Անկարա։