Բացել լրահոսը Փակել լրահոսը
a480a1cbf2b3a041b1391a3a51e44347
A A
Հասարակություն

Երևանում բախվել են 47 համարի միկրոավտոբուսն ու մարդատար 2 մեքենա. կան վիրավորներ․ Shamshyan.com

Երևանի Արշակունյաց պողոտայում` «Երևան մոլ» առևտրի կենտրոնի դիմաց, փետրվարի 24-ին, ժամը 09։10-ի սահմաններում ճանապարհատրանսպորտային պատահար է եղել։ Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
 
Կայքի հաղորդմամբ` բախվել են «Mazda 3», «ՎԱԶ 21144» մակնիշի ավտոմեքենաները և թիվ 47 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը։
 
Վթարի հետևանքով 3 մարդ տեղում ստացել են առաջին բժշկական օգնություն, այնուհետև մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։