A
A
Մայր լուսանի և ձագուկների խաղը՝ Զանգեզուրում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՏեսանյութում՝ մայր լուսանի և ձագուկների զվարթ խաղը։
Լուսանն ունենում է 2–3 ձագ, որոնք նման են փիսիկների, բայց 2-3 շաբաթականում, երբ նրանք դեռևս կաթնակեր են, արդեն սկսում են ճպուռներ ու թռչնակներ որսալ։ 2 ամսականում նրանք մոր հետ լքում են որջը, որը լուսանները սովորաբար սարքում են անփութորեն՝ ծառերի արմատների, թփերի տակ կամ փչակներում, և թափառական կյանք են սկսում։ Լուսանն ապրում է 25 տարի։
Տեղեկատվությունը եւ տեսանյութը՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ