Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik
A A
Սպորտ

«Փյունիկը» հաղթեց և մոտեցավ առաջատար «Արարատ-Արմենիային»

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայում կայացան 20-րդ տուրի վերջին հանդիպումները։

Նախ Երևանի «Փյունիկը» Վայքում մրցեց առաջնության նորեկ «Նորավանքի» հետ։ Խաղի 89-րդ րոպեին Ֆիրմինոյի խփած գոլի հաշվին փյունիկցիները 2։1 հաշվով հաղթանա տարան։ 

«Փյունիկը» վաստակեց 41 միավոր և մոտեցավ առաջատար «Արարատ-Արմենիային», որն այսօր սեփական դաշտում անսպասելի ոչ-ոքի խաղաց ետնապահ ԲԿՄԱ-ի՝ 0։0։

Հաջորդ՝ 21-րդ տուրը, կմեկնարկի մարտի 5-ին։