Բացել լրահոսը Փակել լրահոսը
a4b7764e80d488a8d9fec2b4a95de606
A A
Հասարակություն

Երևանում քաղաքացին նռնակ է պայթեցրել. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր. shamshyan.com

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20–ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատյան 43 հասցեում պայթյուն է տեղի ունեցել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ մի քաղաքացի նշված հասցեում գործող «Ապավեն» ընկերությունում մարտական նռնակ է պայթեցրել: Նա վնասազերծվել է և տեղափոխվել ոստիկանության Շենգավիթի բաժին:

Ոստիկանությունը պարզում է նռնակը պայթեցրած քաղաքացու ինքնությունը: Պայթյունի հետևանքով վնասվել է ավտոմեքենան, դռան ապակիները, հայտնաբերվել են նաև արնանման հետքեր: