Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+gimnastika (2)
A A
Սպորտ

Հայաստանի 3 մարմնամարզիկ մտել է եզրափակիչ փուլ

Դոհայում մեկնարկած սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի հերթական խաղարկությունում հաջող են սկսել ելույթները Հայաստանի ներկայացուցիչները:

Նրանցից Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը մտել են օղակների վրա վարժության եզրափակիչ։ Նժույգթափերում Հարություն Մերդինյանը լավագույն արդյունքով մտել է ուժեղագույն ությակ և նույնպես կպայքարի մեդալների համար:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը Դոհայում աշխատում է մրցավարական հանձնախմբում, իսկ մեր մարզիկներին գործիքների մոտ է ուղեկցում մարզիչ Սահակ Անտոնյանը: