Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+belarus
A A
Սպորտ

Բելառուսի ֆուտբոլի թիմերը չեն խաղա սեփական դաշտում

Բելառուսի ֆուտբոլի հավաքականներն ու թիմերն իրենց տնային խաղերը պետք է անցկացնեն չեզոք դաշտերում։ Այսօր նման որոշում է կայացրել Եվրոպայի ֆուտբոլային ֆեդերացիաների միության՝ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն։

Բացի դրանից, բոլոր այն խաղերը, որտեղ Բելառուսը հանդես կգա դաշտի տիրոջ կարգավիճակով, կանցկացվի առանց հանդիսականների։

ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն անհրաժեշտության դեպքում կհրավիր արտահերթ նոր նիստեր, եթե դա թելադրի Եվրոպայում զարգացող իրադարձությունները։