Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1362c25-8039-4f06-994d-49c76cdb64ca_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

Այսօրվա քվեարկությունը ցույց տվեց Պուտինի մեկուսացումը․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ողջունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ներկայացված բանաձևի քվեարկության արդյունքները, որոնք դատապարտել են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան։ Այս մասին նշում է «Ամերիկայի ձայն»-ը։

«ՄԱԿ-ի այս արտասովոր քայլը ցույց է տալիս գլոբալ վրդովմունքի չափը ինքնիշխան հարևանի վրա Ռուսաստանի սարսափելի հարձակման կապակցությամբ և ցույց է տալիս աննախադեպ համաշխարհային միասնություն», - ասվում է Բայդենի հայտարարության մեջ:

«Այսօրվա քվեարկությունը ցույց տվեց Պուտինի մեկուսացումը»,- շարունակեց նա։

Ըստ Բայդենի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հարձակվել է ոչ միայն Ուկրաինայի, այլև համաշխարհային խաղաղության և անվտանգության հիմքերի վրա, ինչպես նաև այն ամենի վրա, ինչը պաշտպանում է ՄԱԿ-ը։

«Մենք մեր աչքերով տեսնում ենք, թե ինչ է կատարվում Ուկրաինայում»,- շարունակել է ԱՄՆ նախագահը։ «Ռուսաստանը պատասխանատու է Ուկրաինայում մարդու իրավունքների կործանարար խախտումների և միջազգային հումանիտար ճգնաժամի համար, որին մենք հետևում ենք իրական ժամանակում»։

«Միասին մենք պետք է Ռուսաստանին պատասխանատվության ենթարկենք իր գործողությունների համար», - եզրափակել է Բայդենը՝ անդրադառնալով ՄԱԿ-ին։ «Մենք ցույց կտանք, որ ազատությունը միշտ հաղթում է բռնակալությանը»,- ասել է ԱՄՆ նախագահը: