Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga (12)
A A
Սպորտ

Հայաստանի ծանրորդները սկսում են պատրաստվել Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը մարտի 4-20–ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Աբովյանի մարզահամալիրում։ Այդ մասին «Ա1+»-ին հայտնեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը։

Հավաքին ընդգրկված են 14 ծանրորդ: Նրանք սկսում են նախապատրաստվել մրցաշրջանի առաջին պաշտոնական մրցումներին՝ Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մայիսի 25-ից հունիսի 3-ը: