A
A
Արսեն Զախարյանը համար մեկն է՝ ընդ որում մեծ առավելությամբ
Աջակցիր «Ա1+»-ինՄոսկվայի «Դինամոյի» պաշտպան Սերգեյ Պարշիվլյուկը հայտարարել է, որ իր թիմակից Արսեն Զախարյանի նման տաղանդաշատ ֆուտբոլիստ դեռ չի հանդիպել։
«Նա համար մեկն է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, ընդ որում մեծ առավելությամբ։ Ես դա հասկացա, երբ առաջին անգամ մարզվեցի նրա հետ։ Ես «Սպարտակի» ակադեմիայի սան եմ, որտեղ խաղացել են մեծ թվով տաղանդաշատ պատանիներ, սակայն Զախայի նման տաղանդի դեռ չեմ հանդիպել։
Թիմում հաճախ են կատակում Արսենի շուրջ պտտվող լուրերի կապակցությամբ, որ իբր նրան հրավիրում են «Ռեալ» կամ Դորտմունդի «Բորուսիա»։ Մենք իրեն խորհուրդ ենք տալիս շատ չկարդա և չլսի լրատվամիջոցներին։ Կարծում եմ, որ նա դեռ իր խոսքը չի ասել Ռուսաստանում։ Արսենը դեռ կհասցնի խաղալ Եվրոպայում», - «ՍԷ» թերթին տված հարցազրույցում ասել է փորձառու ֆուտբոլիստը։