Բացել լրահոսը Փակել լրահոսը
275144914_352373793564818_2137827357460492200_n
A A
Հասարակություն

Մեծ ցավով տեղեկացա արցախցի լրագրող Անահիտ Դանիելյանի մահվան մասին․ Բեգլարյան

Մեծ ցավով տեղեկացա արցախցի լրագրող ու հրաշալի մարդ Անահիտ Դանիելյանի մահվան մասին, ով երեկ մահացավ Երևան-Ստեփանակերտ ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով: Այս մասին գրառում է կատարել ԱՀ Պետնախարար Արտակ Բեգլարյանը։
 

«Անահիտը մեծ ավանդ ունի Արցախի լրագրության մեջ՝ իր ինքնատիպ ձեռագրով ու սրտացավությամբ: Տարիներ շարունակ նա աշխատում էր նաև որպես շախմատի մարզիչ, և քանիցս մենք մրցել ենք շախմատի խաղատախտակի շուրջ. այս լուսանկարը 2014թ.-ից է՝ մամուլի քարտուղարի և լրագրողի կարգավիճակներով: Ընդհանրապես, ինչ գործ էլ բռնում էր Անահիտը, անում էր սրտանց ու արհեստավարժությամբ: Իսկ մարդկային հարաբերություններում միշտ ազնիվ ու հոգատար էր՝ հավատարիմ իր սկզբունքներին ու արժեքներին:

Եվս մեկ պայծառ լույս պակասեց աշխարհից... Թո՛ղ հոգիդ լուսավորվի, սիրելի՛ Անահիտ»,-գրել է նա: