Բացել լրահոսը Փակել լրահոսը
275301800_336473935197599_5609755288471237337_n
A A
Պաշտոնական

Ջեռուցման խնդիրների պատճառով Արցախի դպրոցներում գարնանային արձակուրդներն սկսվելու են մարտի 14-ից

Հանրակրթական դպրոցներում ջեռուցման խնդրով պայմանավորված՝ գարնանային արձակուրդների մեկնարկը տրվելու է մարտի 14-ից։

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Առաջին դասարանցիների արձակուրդը տևելու է մինչև մարտի 27-ը ներառյալ, իսկ 2-12-րդ դասարանցիներինը՝ մարտի 20-ը ներառյալ։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ Արցախը զրկված է գազամատակարարումից՝ գազատարի վնասման պատճառով։ Խողովակի վնասված մասը գտնվում է Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում։ Ադրբեջանը թույլ չի տալիս վերանորոգման աշխատանքներ իրականացնել։