Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Աշակերտները 1 մլն դրամից ավելի գիրք են վաճառել

«Քվանտ» վարժարանի  աշակերտներն այսօր 1 միլիոն 100 հազար դրամի գիրք են վաճառել, որոնք  պատրաստել են իրենց ձեռքով։ 1-4-րդ դասարանցիներից  յուրաքանչյուրն ինքն է ընտրել թեման ու գրել գրքի բովանդակությունը։

250-ից ավելի  գրքի  վաճառքից  գոյացած հասույթն ամբողջությամբ փոխանցվելու է Շենգավիթ վարչական շրջանի՝  արցախյան պատերազմում զոհված մարտիկների ընտանիքներին։

Ըստ դպրոցի տնօրինության՝ սա հայրենասիրության յուրօրինակ դրսեւորում է։

Վաճառքն ուղեկցվել է ցերեկույթով, որին  ներկա էին դպրոցի աշակերտները, ծնողները, ուսուցչական կազմը, Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանի ներկայացուցիչներ։ Միջոցառման հատուկ հյուր էր Հայր Զաքարիան, ով Աստվածաշնչի մասին պատմություններ պատմեց աշակերտներին։

Նմանատիպ միջոցառում «Քվանտ» վարժարանում կազմակերպվում է ամեն տարի ՝ ամեն անգամ հավաքված հասույթն ուղղելով մի նպատակի։