A
A
Հայտնի են սնոուբորդի Հայաստանի առաջին չեմպիոնները
Աջակցիր «Ա1+»-ինԾաղկաձորում կայացել է սնոուբորդի Հայաստանի անդրանիկ առաջնությունը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, կանանց առաջնությունում հաղթել է Հասմիկ Մելիքյանը: Տղամարդկանց մրցումներում երկրի չեմպիոն է հռչակվել Կարեն Սաֆարյանը:
Պարասնոուբորդում հաղթել է Արտակ Պողոսյանը: Մինչև 18 տարեկան տղաների մրցաշարում առաջին տեղը գրավել է Գրիգոր Բալյանը:
Հավելենք, որ առաջնությունն անցկացվել է միայն զուգահեռ սլալոմ ձևում: