ՀՀ-ում կան փակ ճանապարհներ
Աջակցիր «Ա1+»-ինԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են։
Լոռու մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Լոռու, Սյունիքի (բացառությամբ Սիսիան և Մեղրի քաղաքների) մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում (բուք), Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Նոյեմբերյան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Մարտունի, Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում տեղում է ձյուն: