Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+barcelona 14.03.
A A
Սպորտ

«Բարսելոնան» գերազանցել է «Ռեալի» ռեկորդը

Իսպանիայի ֆուտբոլի Լա Լիգայի 28-րդ տուրի խաղում «Բարսելոնան» 4:0 հաշվով ջախջախել է «Օսասունային», որի արդյունքում գերազանցել է Մադրիդի «Ռեալին» պատկանող ռեկորդներից մեկը:

Ինչպես նշում է Opta Jose թվիթերյան էջը, այդ խաղում կատալոնյան ակումբի կազմում իր առաջին անգամ աչքի է ընկել Ռիկարդ Պուչը: Նա դարձել է թիմի թվով 22-րդ խաղացողը, որն ընթացիկ մրցաշրջանում գոլի հեղինակ է դարձել:

Այդպիսով, «Բարսելոնան» սահմանել է 21-րդ դարի նոր ռեկորդ: Մինչ այդ, 2019-20թթ մրցաշրջանում, Մադրիդի «Ռեալի» կազմում գոլի հեղինակ էին դարձել 21 ֆուտբոլիստ: