A
A
Հրդեհ Ճարտար քաղաքի վարչական տարածքում
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 14-ին ժամը 06:26-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել՝ Մարտունու շրջանի, Ճարտար քաղաքի վարչական տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է անասնաֆերմա:
Ժամը 06:25-ին Մարտունու հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ մեկնել է կանչի վայր: Պարզվել է, որ ավտոտրակտորային կայանում այրվում է շինության տանիքը :
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:30-ին, մարվել` ժամը 08:40-ին: Նախնական տվյալներով մասնակի այրվել է շինության տանիքի փայտյա կոնստրուկցիան: Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: