A
A
«Արարատ-Արմենիան» ուժեղ է «Նոայից»
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի մեկնարկային խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս վստահ հաղթեց «Նոային»։
Արմավիրում կայացած խաղի հաշիվը 42-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Խոնաթան Դուարտեն։ Երկրորդ կեսի 58-րդ րոպեին Մաիլսոն Լիման կրկնապատկեց հաշիվը, իսկ 75-ին Զաքարիա Սանոգոն եռապատկեց այն։
«Արարատ-Արմենիան» այս հաղթանակից հետո վաստակեց 53 միավոր և կրկին ամրապնդվեց առաջին տեղում։ Թիմն այժմ իրենց հետապնդող «Փյունիկին» գերազանցում է 6 միավորով։
«Նոան», որն անհաջող է հանդես գալիս առաջնության գարնանային հատվածում, երրորդ պարտությունը կրեց այս տարում և վաստակած 24 միավորով շարունակում է մնալ 5-րդ հորիզոնականում։
Վաղը կկայանա մեկ հանդիպում։ Առաջնության նորեկ «Նորավանքը» սեփական հարկի տակ կընդունի մրցաշարի հնաբնակ «Արարատին»։