Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+suser 14.03.
A A
Սպորտ

Երիտասարդ սուսերամարտիկները որոշեցին ուժեղագույններին

Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցում կայացել է Հայաստանի սուսերամարտի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցել են Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների 105 մարզիկ-մարզուհի:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, Հայաստանի չեմպիոն են հռչակվել խոցասուսերակիրներ Գրիգոր Մնացականյանը, Անահիտ Նավասարդյանը, ճկասուսերակիրներ՝ Գրիգոր Պապոյանը, Աիդա Ալոյանը, թրասուսերակիր՝ Արմեն Ղալաչյանը:

Առաջնության արդյունքներով կազմվել է հավաքական թիմ, որն առաջիկայում  կնախապատրաստվի ապրիլի 5-ին Դուբայում մեկնարկելիք աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնությանը: