Բացել լրահոսը Փակել լրահոսը
8aa111798c5d6915639f4c1c37cae11f
A A
Պաշտոնական Հասարակություն

Կտեղադրվի 460 նոր վերելակ, Երևանյան լճի աջակողմյան հատվածում հանգստի գոտի կկառուցվի

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր ֆեյբուքյան էջում ամփոփել է ավագանու նիստում հաստատված մի քանի ծրագրեր՝ գրելով․
 
Սիրելի երևանցիներ,
 
Երեկ Երևանի ավագանու նիստում ընդունվեց 2022 թվականի լրամշակված բյուջեի նախագիծը, որով հաստատվեցին մի քանի կարևոր ծախսային ծրագրեր, մասնավորապես.
 
📎Կներկրվեն 100 հատ 12 մետրանոց եվրոպական արտադրության ավտոբուսներ, որոնք ձեռք կբերվեն ՀՀ Կառավարության և ՎԶԵԲ-ի աջակցությամբ,
📎Կտեղադրվի 460 նոր վերելակ՝ նախորդ տարվա 54-ի համեմատ, որի համար համայնքային բյուջեից կհատկացվի շուրջ 3,2 մլրդ դրամ,
📎 Ձեռք կբերվի ժամանակակից 10 տրոլեյբուս,
📎 Երևանյան լճի աջակողմյան հատվածում հանգստի գոտի կառուցելու նպատակով կհատկացվի 190 մլն դրամ, ինչպես նաև կմաքրվի հարակից տարածքը,
📎Կկառուցվեն 20 նոր մինի ֆուտբոլային խաղադաշտեր, որոնց համար համայնքային բյուջեից կհատկացվի հավելյալ 140 մլն դրամ
📎 Կկառուցվեն թենիսի 2 կորտեր Շենգավիթ վարչական շրջանում, որի համար համայնքային բյուջեից կհատկացվի 61 մլն դրամ
📎 2022-ին հարմարավետ պայմաններ կապահովվեն նաև Կենտրոն վարչական շրջանում գտնվող Աբովյան պուրակում,
📎Կհիմնանորոգվի նաև Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակի 40-ամյակի հուշահամալիրի այգին, կվերագործարկվեն շատրվանները,
📎Շուրջ 350 մլն դրամով կարդիականացվի նաև Աշտարակի խճուղու լուսավորությունը,
📎Երևանյան փողոցներում լրացուցիչ կտեղադրվի հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող 28 լուսացույց: