A
A
ԵԽ Նախարարների կոմիտեն որոշում կայացրեց՝ ՌԴ-ն այլեւս Եվրոպայի խորհրդի անդամ չէ
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն որոշում կայացրեց, որ Ռուսաստանի Դաշնությունը այլեւս Եվրոպայի խորհրդի անդամ չէ։ Այս մասին տեղեկացնում է ԵԽ պաշտոնական կայքէջը։
Մարտի 15-ին Ռուսաստանի Դաշնության կառավարությունը տեղեկացրել էր ԵԽ-ից դուրս գալու որոշման և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան չեղարկելու մտադրության մասին: ՌԴ-ն անդամ էր 1996թ. փետրվարի 28-ից: ԵԽԽՎ-ն իր հերթին որոշել էր հեռացնել Ռուսաստանին ԵԽ-ից։