Արթիկի տարածաշրջանում բուք է. որոշ շրջաններոմ ձյուն է տեղում
Աջակցիր «Ա1+»-ին«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 18-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհը, Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Արթիկի տարածաշրջանում բուք է։
Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Տավուշի, Թումանյանի, Ստեփանավանի, Աշոցքի, Ջերմուկի, Աշտարակի, Ապարանի, Դիլիջանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Մարտունի-Գավառ և Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով: