Բացել լրահոսը Փակել լրահոսը
275801955_515531289943547_3813996001205547492_n
A A
Հասարակություն

Ամբողջական կտրված դաստակը 8 ժամ տևած վիրահատությամբ վերականգնել են

Համալսարանական մասնագետները հաջողությամբ վերականգնել են 55-ամյա տղամարդու ամբողջական կտրված դաստակը՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկա է տեղափոխվել 55-ամյա տղամարդ՝ ձախ դաստակի ամբողջական ամպուտացիայով՝ սկզբում բերվել է կտրված դաստակը, ապա՝ հիվանդին, որը վնասվածքը ստացել էր աշխատավայրում: Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար Արտավազդ Սահակյանի գլխավորությամբ՝ համալսարանական մասնագետների թիմային աշխատանքի արդյունքում կատարվել է ձեռքի ռեինպլանտացիա, վիրահատությունը տևվել է 8 ժամ:

Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար Արտավազդ Սահակյանը հիվանդի վիճակը գնահատում է բավարար, 55-ամյա տղամարդու փոխպատվաստված դաստակը կենսունակ է, վերջինս տեղափոխվել է հիվանդասենյակ և անցնում է հետվիրահատական բուժում: