Բացել լրահոսը Փակել լրահոսը
275978486_346942580810769_3543725699572940656_n
A A
Պաշտոնական

Մեղրիի համայնքապետարանը ահազանգում է․ ցրտահարման վտանգ կա

Մեղրիի համայնքապետարանը ահազանգում է․
 
ԱՌԱՋԻԿԱ ԵՐԵՔ ՕՐԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ՝ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԵՂԱՆԱԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ, ՑՐՏԱՀԱՐՄԱՆ ՎՏԱՆԳ ԿԱ
 
Հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով խորհուրդ է տրվում այգիների հարակից հատվածներում, քամու ուղղությամբ, օգտագործելով բուսական կիսաչոր մնացորդները, ստեղծել կայուն ծխածածկույթ:
 
Հատկապես մեծ է ցրտահարության վտանգն առավոտյան ժամը 03:00-08:00-ն ընկած ժամանակահատվածում: Ուստի խնդրում ենք այգետերերին ուշադրությամբ հետևել գիշերային ջերմաստիճանների տատանումներին և անհրաժեշտության դեպքում այգիներում շարունակել կայուն ծխածածկույթի ապահովումը: