Բացել լրահոսը Փակել լրահոսը
1777512416_0_166_3072_1894_640x0_80_0_0_d1cc47ebec739d576c5c8786a1d78b56.jpg
A A
Քաղաքականություն

Ֆրանսիան սառեցրել է Ռուսաստանի ԿԲ-ի 22 մլրդ եվրոյի ակտիվները

Ֆրանսիան սառեցրել է Ռուսաստանի բանկի 22 մլրդ եվրոյի ակտիվները, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է երկրի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրյունո Լե Մերը:

«Մենք սառեցրել ենք Ռուսաստանի Կենտրոնական բանկի ակտիվները 22 միլիարդ եվրոյի չափով: Բացի այդ, մենք սառեցրել ենք ակտիվներ ֆրանսիական հիմնարկներում մասնավոր անձանց հաշիվներում 150 միլիոն եվրոյի չափով»,- ասել է նա RTL ռադիոկայանի եթերում

Նրա խոսքով՝ Ֆրանսիան սառեցրել է երկրում կես միլիարդ եվրոյի անշարժ գույք, ինչը համապատասխանում է Ռուսաստանի քաղաքացիներին պատկանող մոտ 30 գույքի կամ բնակարանի։