Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga (13)
A A
Սպորտ

Հայաստանի ծանրորդները զուգահեռ հավաքներ կանցկացնեն

Հայաստանի ծանրամարտի հավաքականները մարտի 23-ից զուգահեռաբար կանցկացնեն ուսումնամարզական հավաքներ:

Ինչպես նշում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, ծանրամարտի տղամարդկանց ընտրանին գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ վաղվանից  կսկսեն հերթական հավաքն Օլիմպավանում: Մինչ այդ, մարտի 4-20-ը, թիմը նույն ռեժիմով մարզվել էր Աբովյանում։ Մեր ծանրորդները պատրաստվում են մայիսի 28–ին Ալբանիայում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը:

Առաջիկա մրցումներին նախապատրաստվում են նաև Հայաստանի կանանց և երիտասարդական հավաքականները: Դրանք մարտի 23-ից ուսումնամարզական հավաք կանցկացնեն Ծաղկաձորում: