Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց ՖԻԴԵ-ի Գրան Պրիում (տեսանյութ)

Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին` 3-րդ փուլը:

Այսօր կայացած առաջին տուրում մեր հայրենակիցը սպիտակներով հանդիպեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: Լևոն Արոնյանը միջնախաղում չնայած որակ կորցրեց, սակայն անցողիկ զինվորներ ստացավ: Արդյունքում, 65-րդ քայլից հետո սևերը ստիպված անձնատուր եղան:

Հիշեցնենք, որ մրցաշարին մասնակցում են 16 շախմատիստ, որոնք բաժանվել են 4 խմբերի: Վերջիններիս հաղթողները կմտնեն փլեյ-օֆֆ և կշարունակեն պայքարը կիսաեզրափակիչում:

Գրան Պրիի երեք փուլերի արդյունքներով առաջին երկու տեղերը գրաված շախմատիստներն այս տարի կմասնակցեն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին, որը տեղի կունենա ամռանը, Մադրիդում: