Բացել լրահոսը Փակել լրահոսը
Եվրոպայի առաջնություն
A A
Սպորտ Պաշտոնական

Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը հետաձգվում է

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան տեղեկացնում է, որ աշխարհում տիրող պատերազմական դրությամբ պայմանավորված՝ բազմաթիվ եվրոպական երկրներ, որոնք մինչ պատերազմ հայտ էին ներկայացրել մեր ֆեդերացիային՝ ապրիլի 1-3-ը կայանալիք «Եվրոպայի առաջնությանը» մասնակցելու համար, այս ամբողջ պատերազմական ժամանակահատվածում հետ վերցրին իրենց մասնակցության հայտերը, քանի որ պետական մակարդակով իրենց արգելեցին մասնակցել՝ ի նշան ՌԴ-ի հանդեպ բոյկոտի։ Սակայն կան նաև որոշ երկրների պատվիրակություններ, ինչպես նաև անհատներ, որոնք վաղօրոք գնել էին իրենց տոմսերը և պետք է ժամանեն Երևան։

ՀԿԿՖ-ն որոշում կայացրեց՝ հետաձգել մեծամասշտաբ «Եվրոպայի առաջնությունը»՝ սպասելով պատերազմական դրության հանգուցալուծմանը, մնացած երկրներից ժամանող մարզիկների և հայ մարզիկների մասնակցությամբ ապրիլի 2-ին հավուր պատշաճի անցկացնել Կիոկուշին կարատեի «Գրանդ Պրի» առաջնությունը «Միկա» մարզադահլիճում։

Հարգանքներով՝ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիա