A
A
Հայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականը պարտվեց Պորտուգալիային
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի Մ-19 հավաքականը անհաջող սկսեց ելույթները Եվրոպայի 2022թ պատանեկան առաջնության էլիտ ռաունդի մրցաշարում:
Անգլիայի Բարթոն-ափոն-Թրենթ քաղաքի «Սենթ Ջորջ Պարկ» մարզադաշտում այսօր կայացած առաջին խաղում մեր 19 տարեկան ֆուտբոլիստները 0:4 հաշվով պարտվեցին Պորտուգալիայի իրենց հասակակիցներին: Մրցակիցը առաջին խաղակեսում խփեց մեկ, իսկ երկրորդում` երեք գոլ:
Ըստ ՈՒԵՖԱ-ի կայքի վիճակագրության, մեր ամբողջ խաղի ընթացքում կատարել է 1, իսկ Պորտուգալիան` 18 հարված: Անկյունային հարվածներով մերոնք զիջել են 0:7 հաշվով:
Հայաստանի Մ-19 հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի մարտի 26-ին: Այդ օրը մեր թիմը կմրցի դաշտի տերերի` Անգլիայի ընտրանու հետ: