Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan (1)
A A
Սպորտ

Արոնյանն ու Օպարինը ոչ-ոքի խաղացին. ՖԻԴԵ-ի Գրան Պրի

Բեռլինում մեկնարկած ՖԻԴԵ-ի Գրան Պրիի 3-րդ փուլում այսօր կայացան 2-րդ տուրի պարտիաները:

ԱՄՆ-ն ներկայանող Լևոն Արոնյանն այս անգամ ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Գրիգորի Օպարինի հետ: Կողմերը արագորեն փոխանակեցին խոշոր խաղաքարերը, իսկ երբ խաղատախտակին մնացին միայն նավակները, ախա առանց վարանելու հաշտություն կնքեցին:

Երկու տուրից հետո Լևոն Արոնյանը 1,5 միավորով գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը: Նրան կարող է հավասարվեց Անդրեյ Եսիպենկոն, որն այս պահին առավելություն ունի Հիկարու Նակամուրայի հետ պարտիայում:

Հիշեցնենք, որ Գրան Պրիի արդյունքներով կորոշվեն այս տարվա ամռանը Մադրիդում կայանալիք հավակնորդների մրցաշարի երկու մասնակիցները: