Բացել լրահոսը Փակել լրահոսը
276174077_534565361358821_7866599638185042620_n
A A
Հասարակություն

Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական միջոցառմանը

Հարգելի համաքաղաքացիներ,
կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման համատեքստում մարտի 26-ին՝ ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը: Հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
 
Հայաստանում միջոցառումներն անցկացվում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ, որին կարող են միանալ բոլոր ցանկացողները: