Հայաստան – Չեռնոգորիա. «Ղարաբաղի» ֆուտբոլիստը չի մասնակցի խաղին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի հավաքականն այսօր ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու հետ:
Սա երկու թիմերի թվով երրորդ մրցակցությունն է: Նախորդ երկուսում կողմերը տոնել են մեկական հաղթանակ. 2016թ Երևանում գրանվել է 3:2 հաշիվ, իսկ հաջորդ տարի Չեռնոգորիայում արձանագրեվել է 4:1 հաշվով` բնականաբար, դաշտի տերերի օգտին: Ի դեպ, Չեռնոգորիայի ներկայիս հավաքականում դեռևս հանդես են գալիս երևանյան խաղին մասնակցած 8 ֆուտբոլիստներ:
Մեր այսօրվա մրցակցի կազմում հայտավորված են 21 ֆուտբոլիստ: Նրանցից Հայաստան են ժամանել 19-ը: Բացակայում են փորձառու հարձակվող Ստեֆան Յովետիչը և պաշտպան Մարկո Վեսովիչը: Վերջինս հանդես է գալիս ադրբեջանական «Ղարաբաղ» թիմում, այդ իսկ պատճառով հավաքականի ղեկավարները նրան չեն բերել Հայաստան` վախենալով սադրանքներից:
Ինչևէ, Չեռնոգորիայի հավաքականը համալրված է եվրոպական առաջատար լիգաներում հանդես եկող ֆուտբոլիստներով: Մասնավորապես` Լազար Չարևիչը «Բարսելոնայի» դարպասապահներից է, պաշտպաններ Ստեֆան Սավիչը և Ադամ Մարուսիչը հանդես են գալիս համապատասխանաբար Մադրիդի «Աթլետիկոյում» և Հռոմի «Լացիոյում»: Իսպանիայում են խաղում նաև Նիկոլա Շիպչիչը, Նիկոլա Վուկչևիչը և Ուրոշ Ջուրջևիչը:
Հայաստան – Չեռնոգորիա ընկերական խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20:00-ին: Բուքմեյքերների կարծիքով թիմերի շանսերը հավասար են: