Բացել լրահոսը Փակել լրահոսը
Artashes_Tumanyan
A A
Քաղաքականություն

Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը կգործուղվի Իրան

Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը կգործուղվի Իրան։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ Վարչապետը․

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝

  1. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանին 2022 թվականի մարտի 27-ից 30-ը ներառյալ գործուղել Իրանի

Իսլամական Հանրապետություն (Թեհրան)՝ երկկողմ և տարածաշրջանային տնտեսական համագործակցության խնդիրների քննարկման նպատակով:

  1. Արտաշես Թումանյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի

պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտաքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

  1. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: