Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն (տեսանյութ)

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի մարզպետների մասնակցությամբ։ Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերին, Կառավարության՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, հիմնանորոգման ու վերանորոգման ծրագրի իրականացման ընթացքին, ներկայացվել են համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրման 2020թ. և 2021թ. արդյունքները, ինչպես նաև քննարկվել են գարնան նախապատրաստական աշխատանքներին, այդ թվում՝ ոռոգման խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր։