Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զվարթնոց օդանավակայան
A A
Հասարակություն

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ

Այսօր՝ մարտի 25-ին, Դոհայից Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած ուղևորն օդանավակայանի վերահսկելի գոտում մոռացել էր ձեռքի ուղեբեռը, որտեղ եղել է 5000 ԱՄՆ դոլար, հեռախոսներ և այլ իրեր:
 
Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցը գտել էր ուղևորի պայուսակը և ամբողջ պարունակությամբ ու համաձայն ընթացակարգի փոխանցել էր Կորած և գտնված իրերի բաժին, որից հետո պայուսակը փոխանցվել է տիրոջը:
 
Մեր ուղևորներին հորդորում ենք առավել ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ և մաղթում ենք հաճելի ճամփորդություններ:
 
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ