Բացել լրահոսը Փակել լրահոսը
c39842490101eac7d6705b7e354e9b40
A A
Հասարակություն

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը վթարի է ենթարկվել․ shamshyan.com

Այսօր՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ըստ shamshyan.com կայքի՝ ժամը 10։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 34-ամյա Լիլիթ Կիրակոսյանը Բագրատունյաց պողոտայից դեպի Իսակովի պողոտա ճանապարհահատվածում՝ ժողովրդին հայտնի «Երեքնուկի կամրջի» մոտ, Hyundai Veloster մակնիշի 88 HH 844 համարանիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե հենապատին։

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախպատրաստվում։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ Կայքի տեղեկություններով՝ վարորդ Լ. Կիրակոսյանը Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։