A
A
Մոսկվայում արձանագրել են, որ ադրբեջանական վայրագությունները տեղի են ունենում ուկրաինական լարվածության ֆոնին․ Աշոտյան
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի Դաշնության արձագանքը վերջին իրադարձություններին մի շարք արձանագրումների առիթ է տալիս. այս մասին գրառում է կատարել ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը։
«1. Իմ հիշողությամբ, նոյեմբերի 9-ից հետո առաջին անգամ է, որ Ռուսաստանը պաշտոնապես արձանագրում է Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության հիմնական դրույթների խախտման փաստը, թեպետ այդպիսիք եղել են նաեւ մինչ այսօրեական զարգացումները։
- Ակնհայտ է, որ Մոսկվայում արձանագրել են, որ ադրբեջանական այս վայրագությունները տեղի են ունենում Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության ուկրաինական թատերաբեմում լարվածության ֆոնին, ինչի մասին վկայում է ռուսական մեդիափորձագիտական եւ քաղաքական լրահոսը։
- Ռուսաստանում ադրբեջանական լոբբինգով զբաղվող շրջանակների համար հարված է նաեւ այն փաստը, որ Ադրբեջանը Հարավային Կովկասում հակառուսական գործողությունների առաջամարտիկ է դառնում ՌԴ-Ադրբեջան դաշնակցային կամաձայնագրի ստորագրումից քիչ անց։
- Այս ամենը վկայում է այն մատին, որ ուկրաինական ճգնաժամի ֆոնին Ադրբեջանն է դարձել տարածաշրջանի ամենահակառուսական միավորումը, առաջ անցնելով Վրաստանից։
- Ռուսական դիրքորոշման սաստկացումը կարող է վկայել այն մասին, որ այդ դեղին քարտը ուղղված է նաեւ Թուրքիային «կուժ, քե’զ եմ ասում, կուլա, դու լսի’ր» սկզբունքով։
- Արցախի հողի վրա ռուս-ադրբեջանական վերջին զարգացումները կրկին վկայում են այն մասին, որ Նիկոլի պատճառով մենք այլեւս գործոն չենք մեր հայրենիքի եւ մեր հայրենակիցների կյանքը երաշխավորելու եւ ապագան որոշելու հարցում։
- Ռուսաստանի պաշտոնական արձաձանքը պետք է սառը ցնցուղ լինի Նիկոլի քաղաքական դիակը թարմ պահող եւ նրա կողմից պատվիրված հակառուսական քամիներ անող քաղաքական արալեզների համար»,-նշել է նա։