Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՌԴ ԱԳՆ
A A
Քաղաքականություն

Մոսկվան Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել

«Երկու կողմերի հետ համագործակցելով, անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում տարածաշրջանում իրավիճակի ապաէսկալացիայի համար»․ այս մասին հայտարարույթւոն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ռուսաստանը ծայրահեղ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում աճող լարվածության կապակցությամբ։

Մոսկվան Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և ապահովել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարումը։

«Մենք խստորեն կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և ամենաբարձր մակարդակով ապահովել գործող եռակողմ համաձայնագրերի խստիվ պահպանումը», - ասված է հայտարարության մեջ։